Friday, October 10, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է նշանակում , երբ ՈՒՁՀ հետազոտության մեջ նշվում է O-RADS 1

O-RADS 1, նորմալ  անփոփոխ ձվարան – O-RADS համակարգի այն կատեգորիան է, որը տվյալ համակարգի միջոցով գնահատման շրջանակներում վերաբերում է միայն նախադաշտանադադարային տարիքի պացիենտներին  և նշվում է այն դեպքերում, երբ առկա է ≤ 3 սմ ֆոլիկուլ  և ≤ 3 սմ դեղին մարմին ։

Ֆոլիկուլը (նախադաշտանադադարային տարիքի կանանց շրջանում) սոնոգրաֆիկ նման է մեկ խոռոչ ունեցող մինչև 3 սմ հեղուկով լցված կիստայի, իսկ դեղին մարմինը ՝ հաստ պատերով մինչև 3 սմ հաճախ ատամնավոր եզրերով կիստայի, կամ ձվարանում առանց կիստոզ բաղադրիչի հիպոէխոգեն հատվածի։

Որպես կանոն ձվարանների  լրացուցիչ գործիքային հետազոտություններ չեն պահանջվում։ Հետագա վարումը սովորաբար ներառում է գինեկոլոգի կողմից կանխարգելիչ զննումները:

Ինչ է նշանակում, երբ ՈՒՁՀ պատասխանում նշվում է   O-RADS 0

ՈՒՁՀ հետազոտության և գինեկոլոգիական խորհրդատվության համար կարող եք դիմել`

TempusMed Clinic

ք. Երևան, Ամիրյան 3-20

Հեռ 093706666

x Close

Like Us On Facebook