Wednesday, December 31, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ է ՊԱՊ թեսթը. TempusMed Clinic

ՊԱՊ թեսթ (նաև ՊԱՊ քսուկ, Պապանիկոլաուի թեսթ)․ գինեկոլոգիայում հայտնի թեստ է, որն օգտագործվում է արգանդի պարանոցի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) գործընթացները հայտնաբերելու համար։

Թեսթը կոչվում է այն ստեղծողի՝ հայտնի հույն բժշիկ Յորիոս Պապանիկոլաուի անվամբ։

ՊԱՊ թեսթի ժամանակ հատուկ խոզանակով արգանդի պարանոցից բջիջներ են վերցվում և ստուգվում են մանրադիտակի տակ։ Այն անցավ և անվտանգ հետազոտման միջոց է։

Պացիենտների նախապատրաստումը Պապ թեսթի հետազոտությանը։

  • Պացիենտներին առաջարկվում է 2 օրվա ընթացքում չօգտագործել հեշտոցային  քսուկներ։
  • 2 օրվա ընթացքում չկատարել ներլվացումներ։
  • 1 օր զերծ մնալ սեռական հարաբերությունից։

Նույնիսկ 1 անգամ կյանքում հանձնելով Պապ թեսթի քննություն, կինն իր արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է 35%;

Նյութը ` Մանկաբարձ –գինեկոլոգ Գայանե Պարգևի  Սահակյան

Խորհրդատվության և հերթագրման համար `

Ք. Երևան, Ամիրյան 3-20

Հեռ 093706666

x Close

Like Us On Facebook