Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հորմոնալ կոնտրացեպտիվ օրալ դեղահաբեր

Եթե Դուք ունեք
👉 դաշտանային ցիկլի խանգարումներ
Եթե Դուք պաշտպանվում եք
👉անցանկալի հղիություններից
Եթե Դուք ունեք
👉դեմքի ակնե և մարմնի մաշկի ճարպային գեղձերի գերֆունկցիայով պայմանավորված ցանավորումներ

📣 ապա մեծ հնարավորություն կա,որ Դուք ստանում եք 👉հորմոնալ կոնտրացեպտիվ դեղահաբեր( 21 օր անդադար,7 օր ընդմիջումով)։

Այս դեղահաբերը, որոնք կոչվում են հորմոնալ կոնտրացեպտիվ (հակաբեղմնավորիչ) պրեպարատներ👉 (КОК)

ունեն բազմաթիվ ցուցումներ և հակացուցումներ։

📣 Մի մոռացեք,որ այս դեղորայքի խումբը իրավունք չունեն նշանակել այն մասնագետները, ովքեր չունեն բարձրագույն բժշկական կրթություն (մասնավորապես ,մեծ հավանականությամբ Ձեզ կարող են նշանակած լինել գեղեցկության սրահների ինքնակոչ մաշկաբանները,տեղյակ լինելով այս վերոնշյալ դեղերի `մաշկի վրա բարերար ազդեցությանը` ակնեների և մազակալության դեմ)։

📣📣📣
ԲԱՅՑ

📌 ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՈՉ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

📌 ԱՐՅԱՆ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐԻ ՉՍՏՈՒԳՎԱԾ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

📌 ՀՈԳԵՀՈՒԶԱԿԱՆ ՍՖԵՐԱՅԻ ,ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ,ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

👉👉👉👉👉 Կարող է առաջացնել ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ Դեղերի կողմնակի հետևանքներով պայմանավորված

🔴 սեռական ցանկության (Լիբիդոյի) նվազում

🔴 բիպոլյար դեպրեսիաների, ռեակտիվ դեպրեսիվ նևրոզների ,շիզոֆրենիայի և այլ հոգեկան շեղումների սրացում, ակտիվացում,
հիվանդության զարգացման նպաստում

🔴 Արյան խտության բարձրացմամբ պայմանավորված սիրտ֊անոթային համակարգի հիվանդությունների խորացում ` դեկոմպենսացիայով( ինսուլտ,ինֆարկտ, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիկ բարդություն, ինքնաիմուն հիվանդություններով պայմանավորված (համակարգային կարմիր գայլախտ,հանգույցավոր պերիարտերիտ ,հակաֆոսֆոլիպիդային
Համախտանիշ և այլն) արյունատար անոթների թրոմբոէմբոլիկ բարդությունների զարգացում

🔴 35 տարեկան և ավելի բարձր տարիքի կանաց շրջանում,ովքեր ծխախոտի ակտիվ ծխողներ են , վերոնշյալ բարդությունների հետ համակցված օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկի առաջացում

🔴 Հենաշարժիչ (ոսկրահոդային) համակարգի մի շարք հիվանդությունների
📍օստեոխոնդրոզներ,ողնաշարի պրոտրուզիաներ,ողնաշարի դիսկերի գրիժաներ
📍այս հիվանդությունների պատճառով առաջացած ողնաշարի նյարդերի բորբոքումներ,կոմպրեսիոն նևրալգիաներ
📍 ոսկրահոդային ինքնաիմուն հիվանդությունների (Բեխչետ, Բեխտերև,անկիլիզացնող օստեոարթրիտներ ,ռևմատոիդ արթրիտներ…,)
📍 օստեոպենիաներ,օստեոպորոզներ

📣📣📣Ցանկը կարելի է շարունակել։

🩺🥼👉 Սիրելի կանայք և աղջիկներ,
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈՐՄՈՆԱԼ ԿՈՆՏՐԱՑԵՊՏԻՎ
Դեղերի նշանակումը համապատասխան ցուցումների դեպքում յուրաքանչյուր
Կլինիցիստ, խելացի բժիշկ անպայման անց է կացնում երկար անամնեստիկ տվյալների հավաքագրում, ռիսկերի գնահատում, օգտակարության և վնասի համեմատական է անցկացվում ,նշանակվում է բազմաթիվ լաբորատոր֊գործիքային քննություններ

Եվ 👉🥼🩺 ,վերջապես, որոշվում է կոնկրետ
Հորմոնալ կոնտրացեպտիվ Դեղամիջոցի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ` հաշվի առնելով

👆👆👆 Վերոնշյալ

📍 բոլոր հիվանդությունների

📍 բարդությունների

📍 օգտակարության

📍 բուժական էֆեկտի

Կշռադատությունը Օգուտ / Վնաս

ցուցանիշների հիման վրա։

Եվ վերջապես, վստահաբար կարող եմ խորհուրդ տալ այցելել մեր Tempus MED Gynaecology Urology կենտրոնի բժիշկներին
և կլինիկական ուղեցույցների, ապացուցահեն
Բժշկության ուղորդությամբ ստանալ

🩺🥼👉 Պատշաճ և Բարեխիղճ Բուժում։

Սիրով` Tempus MED Gynaecology Urology

Նախապես գրանցվել ↙️☎️📞

+37410547780

+37493706666

WHATSAPP Business +37493706666

📍 Ամիրյան 3֊20

📍 Amiryan 3-20

կենտրոնի հիմնադիր մանկաբարձ֊գինեկոլոգ
ԺԱՆՆԱ ԲԱԼԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

x Close

Like Us On Facebook