Դիտումներ 547
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ:

Ի՞նչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության:
Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Ճիշտ գնահատել իրավիճակը և զերծ մնալ հուզական գնահատականներից

Ընդունել, որ այն, ինչ հնարավոր չէ անել այսօր, հնարավոր կլինի վաղը

Ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում սթրեսի հետ չառնչվող որևէ առարկայի կամ ընթացող որևէ պրոցեսի վրա

Կանոնավոր մարզվել և կոփել մարմինը, ինչը նպաստում է սթրեսակայունության բարձրացմանը

Մշտապես զբաղվել սիրելի գործով, հաճելի զբաղմունքով, այլոց օգնելով

Իրականությունն ընդունել ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով

Տագնապային զգացողությունների ժամանակ կատարել շնչառական վարժություններ

Ապահովել ֆիզիկական ակտիվություն: