Ի՞նչ է օտոպլաստիկան
Երբեմն մեկ նայվածքը կամ անզգույշ ասված բառը բավական է, որ երեխան սկսի խուսափել հայելուց, սանրվածքներից, անգամ լուսանկարվելուց։
Լոշտակությունը երեխաների մոտ հաճախ դառնում է բարդույթների առաջացման պատճառ։
Այս համոզմանն է Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ Անի Ասատրյանը:
Նրա խոսքով` բարեբախտաբար, ժամանակակից վիրաբուժությունն ունի անվտանգ և արդյունավետ լուծում՝ օտոպլաստիկա։
Ի՞նչ է օտոպլաստիկան
Այն ականջների ձևի ու դիրքի շտկման վիրահատություն է։
Ի՞նչ տարիքից կարելի է վիրահատել։
Խորհուրդ է տրվում՝ 6 տարեկանից սկսած, երբ ականջը գրեթե ամբողջությամբ ձևավորված է և երեխան արդեն որոշ չափով գիտակցում է փոփոխության կարևորությունը։
⠀
Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը։
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, տևում է մոտ 2 ժամ։ Մի քանի օր անց պացիենտը վերադառնում է սովորական առօրյային։
Ինչու՞ կատարել միջամտությունը դպրոցական տարիքում։
Դպրոցական շրջանը կարևոր է երեխայի հոգեբանական կայացման համար։ Ականջների ձևի շտկումը կարող է կանխել բարդույթների ձևավորումը և պաշտպանել փոքրիկին տհաճ զգացողություններից։