Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Էնդոմետրիալ պոլիպներ

👩🏻‍⚕️Հավանաբար գիտեք, որ էնդոմետրիումը արգանդի մարմնի ներքին լորձաթաղանթն է:

👇🏻Էնդոմետրումի պոլիպի առաջացումը հիպերպլաստիկ պրոցես է, այսինքն՝ ոչ բնորոշ գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիալ շերտից։

❗️Դրանք կարող են լինել մեկ կամ բազմակի, տարբեր տրամագծով և հայտնվել ցանկացած տեղ արգանդի խոռոչում կամ ցերվիկալ խողովակում:

Այն զարգանում է հիմնականում այն դեպքում, երբ էստրոգենի ավելցուկ կա, քանի որ հենց դա է խթանում էնդոմետրիումի բջիջների աճը:
Ռիսկի խմբում են գտնվում այն կանայք,ում մոտ առկա է`
• պերիմենոպաուզա (նախադաշտանադադար)
• հորմոնալ խանգարումներ,
• անօվուլյացիա վիճակներ
• որոշ սոմատիկ հիվանդությունների առկայություն (շաքարային դիաբետ, գիրություն):

❗️Մի՛ մոռացեք նաև գենետիկ նախատրամադրվածության մասին:

Հիմնական ախտանշանը ֊ հեշտոցի անոմալ արյունահոսություն, ներառյալ՝

• միջդաշտանային արյունահոսություն (քսվող)
• առատ դաշտանային արյունահոսություն
• դաշտանային ցիկլի խանգարումներ
• արյունահոսություն դաշտանադադարից (մենոպաուզա) հետո

Ախտորոշման ոսկե ստանդարտը ՝ գինեկոլոգիական Ուլտրաձայնային հետազոտությունն է (ՈՒՁՀ), տարածված և ոչ ինվազիվ մեթոդ է:
Շատ կարևոր է, որ վերջնական ախտորոշումը կատարվի պոլիպի հեռացումից և հյուսվածքաբանական հետազոտությունից հետո:

👩🏻‍⚕️Բուժումը կատարվում է միայն վիրաբուժական միջամտությամբ` իրականացվում է հիստերասկոպիա և պոլիպեկտոմիա:

Կան նրբություններ, որոնցում մենք կարող ենք ընտրել սպասել տարբերակը (եթե պոլիպն ունի 1 սմ-ից պակաս չափ, ախտանիշներ չկան):

ԲԱՅՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԵԹԵ ԱՌԿԱ Է՝

* ախտանիշներով դրսևորվող պոլիպ
* մի քանի պոլիպ
* կա անպտղություն
* տրամագիծը 1,5 սմ-ից ավելի է
* հայտնաբերվել է դաշտանադադարից հետո

👩🏻‍⚕️Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ դիմեք վստահելի գինեկոլոգի։

Dr. Roza G. Tsarukyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook