Դիտումներ 698

Ալկոհոլը ազդում է գլյուկոզայի մակարդակի վրա, այն բարձրանում է խմիչքում առկա շաքարի հաշվին, այդ ռիսկը ավելի է բարձրանում, երբ ալոկոհոլին ավելացնում են հավելյալ շաքար, օրինակ՝ քաղցր գինի, լիկյոր, քաղցր կոկտելներ և այլն:

Ալկոհոլը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցությունը՝ շաքարը կարող է իջնել ալկոհոլը ընդունելուց 7֊8 ժամ անց, հաճախ այն ընկնում է գիշերային ժամերի, երբ քնած եք և կարող եք չզգալ հիպոգլիկեմիան՝ սա կրկնակի վտանգավոր է:

Ծանր հիպոգլիկեմիայի հավանականությունը հատկապես մեծ է, երբ ալկոհոլի քանակությունը շատ է լինում, իսկ ընդունած սննդի քանակը քիչ։ Ինչպես նաև այն մարդկանց մոտ, ովքեր ստանում են ինսուլինոթերապիա կամ սուլֆանիլ միզաթթվի պրեպարատներ(դիաբետոն, ամարիլ, գլյուկովանս…)։

Ալկոհոլի օգտագործման կանոնները շաքարային դիաբետի դեպքում։

Օգտագործեք ալկոհոլը չափավոր.

Ըստ միջազգային ուղեցույցների`
կանանց օրական չափաբաժինը՝ 1 բաժակ(30գ), տղամարդկանց դեպքում`
օրական 2 բաժակ(60գրամ)։

Սակայն հիշեք, որ ալկոհոլի անվտանգ քանակություն չկա !

մի օգտագործեք ալկոհոլ, եթե ձեզ մոտ գլյուկոզան արյան մեջ դժվար է կառավարվում

չափեք գլյուկոզան ալկոհոլ ընդունելուց առաջ և հետո, ինչպես նաև 7֊8 ժամ անց կամ հաջորդ օրը

պահեք ձեզ մոտ որևէ քաղցր հյութ կամ շաքար, որպեսզի հիպոգլիկեմիայի դեպքում կարողանաք ձեզ օգնել

խուսափեք քաղցր ալկոհոլային խմիչքներից, հատկապես, եթե ստանում եք ինսուլինոթերապիա

միշտ զուգահեռ կերեք սնունդ, իհարկե ոչ պարզ ածխաջրերի տեսքով, այլ խառը ուտեստներ, որոնք պարունակում են երկար ածխաջրեր, ճարպեր և սպիտակուցներ: