Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչով է պայմանավորված ծխելը թողնելուց հետո առաջացած հազը

Ծխախոտի գործածությունից հրաժարվելուց հետո հաճախ մարդկանց մոտ հազ է առաջանում կամ ուժեղանում է արդեն իսկ ի հայտ եկած հազը: Այդ հազի հետևանքով մարդկանց մոտ անգամ կրկին ծխելու ցանկություն է առաջանում, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անել: Բանն այն է, որ այդ վատ սովորությունից հրաժարվելուց հետո բրոնխների հյուսվածքները սկսում են ապաքինվել ու վերականգնվել: Այս ընթացքում բջիջների վրա նորից սկսում են թարթիչներ աճել, որոնք պատասխանատու են լորձն ու օրգանիզմ ներթափանցած վնասակար տարրերը բրոնխներից դուրս բերելու համար:

Այդ թարթիչների բավական արագ աճի հետևանքով ուժեղանում է նաև հազը: Սա նշանակում է, որ ծխելու սովորությունից ազատվելուց հետո հազի առաջացումը վկայում է թոքերի վերականգնման մասին: Սովորաբար նման հազը շարունակվում է մի քանի շաբաթ:

Հարկ է հիշել, որ եթե հազն ուժեղ է, երկարատև և ուղեկցվում է արյունոտ խորխի առկայությամբ, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին՝ թոքերի հիվանդությունների (այդ թվում նաև քաղցկեղի) առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար:

Առհասարակ ծխախոտից հրաժարվելուց հետո առաջացած հազի դեպքում խորհուրդ է տրվում բուժզննում անցնել՝ համոզվելու համար, որ այն պայմանավորված է այդ սովորությունից հրաժարվելով, այլ ոչ ծխելու պատճառով առաջացած հիվանդություններով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook