Ինչու՞ է կինը հուզվում սեռական հարաբերությունից հետո
Անտարբերությունը, արցունքները, հուզական դեպրեսիան սեռական գործունեությունից հետո հետկոիտալ դիսֆորիա կոչվող վիճակին բնորոշ զգացողություններ են: Արցունքները միգուցե կապված լինեն սեռական դժգոհության, ճնշված վիճակի հետ: Հաճախակի սեռական հիասթափությունները կարող են հանգեցնել հարաբերությունների բացասական ընկալման: Պետք է նկատի ունենալ՝ տղամարդկանց մեծ մասի մոտ օրգազմից անմիջապես հետո տեղի է ունենում գրգռման կտրուկ անկում, արյան ճնշման անկում ու ցանկացած խթանում կարող է տհաճ կամ նույնիսկ ցավոտ լինել: Կնոջ մոտ գրգռումը դանդաղորեն է նվազում և նրան անհրաժեշտ է կա՛մ հետագա խթանում՝ երկրորդ օրգազմ զգալու համար, կա՛մ զուգընկերոջ կողմից քնքշության դրսևորումներ՝ մերձեցումից աստիճանաբար դուրս գալու համար: Քանի որ տղամարդկանց և կանանց այս գործընթացները կարող են չհամընկնել, առաջ է գալիս մտերմության ընդմիջման զգացողություն, ինչն էլ հանգեցնում է տրամադրության անկման: Հուզականությունն, իհարկե, կարող է լինել նաև ուրախության նշան: Սեքսի դեպքում ուրախության արցունքների ի հայտ գալը հիասքանչ երևույթ է: Այն ամենն, ինչ կուտակված էր ներսում, հանկարծակի ազատվում է, ու մարմինը, պատրաստ չլինելով այդպիսի երջանկության, որպես արդյունք արցունքներով է արտահայտում թոթափումը:
Սնունդը, ծխախոտը, մաստակը սեքսից հետո հաճախ փոխլրացնող և հանգստություն բերող էֆեկտ են ունենում: Երբեմն սնունդ ընդունելը ծախսած էներգիայի լրացման ֆունկցիա է իրականացնում: Ցնցուղ ընդունելու մոլուցքային ցանկությունը կապված է մանկական արգելքների և այն մտքի հետ, որ սեքսը «կեղտոտ է», այնինչ խորհուրդ է տրվում մշակել համոզմունք, որ հակառակ պարագայում հաճույքի մասին խոսք լինել չէր կարող:
Նյութի աղբյուր՝ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ