Ինչպե՞ս նախապատրաստվել պրոլակտին հորմոնի հետազոտությանը
Պրոլակտինի քանակի որոշման համար արյան նմուշառման նախորդ օրը (հետազոտությունից մեկ օր առաջ) պետք է բացառել .
- կրծքագեղձի հետազոտությունը
- կրծքագեղձի վնասվածքները
- գինեկոլոգիական հետազոտությունը
- սեռական հարաբերությունը
- մարմնի վրա բարձր ջերմային ազդեցությունները (շոգեբաղնիք և այլն)
- ֆիզիկական վարժությունները
- սթրեսը
- ալկոհոլը և ճարպային սնունդը, ինչպես նաև
- չծխել թեսթը հանձնելուց առաջ նվազագույնը 1 ժամվա ընթացքում:
Արյան նմուշառումն իրականացվում է առավոտյան, սոված վիճակում (նախորդ սննդի ընդունումից ոչ պակաս, քան 8-10 ժամ հետո), նստած կամ պառկած դիրքում, ֆիզիոլոգիապես հանգիստ վիճակում: Արյան նմուշառումից առաջ պացիենտը պետք է հանգստանա նվազագույնը 15 րոպե:
Կանանց մոտ պրոլակտինի արտադրությունը կարող է տատանվել դաշտանային ցիկլի ընթացքում։ Սակայն այս պահին բարձր ապացուցողական արժեք ունեցող հետազոտություններից ստացված արդյունքների հիման վրա հստակ ձևակերպված խորհուրդ, որը վերաբերում է դաշտանային պարբերաշրջանի կոնկրետ օրերին թեսթի անցկացմանը բացակայում է։ Ուստի կլինիկական պրակտիկայում ընդունված է այն հանձնել մյուս հորմոնների հետ միաժամանակ հանձնելիս, այն է դաշտանային պարբերաշրջանի 3-5 օրերի ընթացքում։
Նյութը ` Մանկաբարձ –գինեկոլոգ Գայանե Պարգևի Սահակյան
Խորհրդատվության և հերթագրման համար `
Ք. Երևան, Ամիրյան 3-20
Հեռ 093706666