Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օրգազմը կարող է դառնալ տեսողության կորստի պատճառ.tert.am

The Gladstone Observer-ի հավաստմամբ՝ բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ օրգազմը բացասաբար է ազդում աչքերի անոթների վրա և կարող է դառնալ տեսողության խանգարման պատճառ:

Մասնագետները նման եզրահանգման են եկել այն բանից հետո, ինչ Սաութհեմփթոնի 29-ամյա բնակիչն օրգազմից հետո ժամանակավոր կորցրել է տեսողությունը: Տղամարդը դիմել է բժիշկներին՝ նշելով, որ իր ձախ աչքը դադարել է տեսնել սեռական ակտից հետո: Բուժզննումը ցույց է տվել, որ խնդիրը պայմանավորված է օրգազմի ժամանակ ճնշման կտրուկ բարձրացման հետևանքով առաջացած արյունազեղմամբ:

Վիճակագրական տվյալներով՝ սեռական ակտի ժամանակ շատ տղամարդիկ պահում են շունչը՝ փորձելով խուսափել սերմնաժայթքումից, ինչի հետևանքով աչքի ցանցաթաղանթում բարձրանում է ճնշումը, պայթում են անոթները, առաջանում է հեմոռագիկ ռետինոպաթիա և մարդը որոշ ժամանակով կորցնում է տեսողությունը: Բարեբախտաբար որոշ ժամանակ անց վնասված անոթից դուրս հոսած արյունը բնական ճանապարհով դուրս է գալիս և տեսողությունն աստիճանաբար վերականգնվում է:

Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ վառ օրգազմի հետևանքով բարձրացել է արյան ճնշումն ու վնասվել է տեսողական նյարդը: Հարկավոր է հաշվի առնել, որ էյակուլյացիայի ժամանակ արյունատար անոթները լայնանում են և դրանցում սովորականից ավելի շատ արյուն է կուտակվում, իսկ երբ օրգազմի ժամանակ զարկերակային ճնշումը կտրուկ բարձրանում է, անոթների պատերն այլևս չեն կարողանում դիմադրել արյան ճնշմանը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook