Դիտումներ 382
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

ՊՈՍ տերմինալի միջոցով

քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,

անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով

բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:

Բջջային հավելվածի միջոցով

բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում,

QR կոդի սքանավորման միջոցով,

Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով

բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը: