Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լնդերի հիվանդություն

ԼՆԴԱՅԻՆ (պարոդոնտալ) հիվանդությունները դասվում են բերանի խոռոչի ամենատարածված հիվանդությունների շարքին։

Բուսամիջոցներ լնդային  հիվանդության դեպքում

Բազուկ-Ուտել հում կամ թթու դրած  վիճակում

Դաղձ-2 թեյի  գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ  եռացրած ջուր: Թուրմով ողողել բերանը:

Թթուհատի-հապալաս -ուտել  պտուղները:

hapalasԿապույտ հապալասենին 1,5-2 մ բարձրությամբ բազմամյա թուփ է: Պտուղը 5-17 մմ տրամագիծ ունեցող հատապտուղ է` բաց կապույտից մինչև գրեթե սև գունավորմամբ, ունի ոչ շատ քաղցր՝ մի փոքր թթվությամբ համ: Կապույտ հապալասը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, անթոցիանին և այլ պիգմենտներ, դյուրամարս հանքային մանգան, հակաօքսիդիչներ, ֆիտոքիմիական այնպիսի նյութեր, որոնք օգտակար են աղեստամոքսային, սիրտ-անոթային համակարգերի, տեսողության համար, կիրառվում են նաև բորբոքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում:

Կապար-Պտուղների եփուկով ողողել բերանը:

%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-87992Բույսն ունի շատ ճյուղեր, ձվաձև կամ կլոր մսալի, փայլուն տերևներ։ Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ սպիտակավարդագույն, բազմաթիվ առէջներով։ Պտուղն իրենից ներկայացնում է կարմրավուն պտղամսով պատիճավոր հատապտուղ։Հիմնականում օգտագործվում են առանց փշերի տեսակները։ Կոկոնները, պտուղները և ընձյուղները թթու են դնում քացախով և աղով և օգտագործում որպես համեմունք տարբեր ճաշատեսակների հետ։ Հասունացած պտուղներն ուտում են նաև հում վիճակում։

Դեղամիջոց  —Ըստ Մխիթար Հերացու՝ հայ միջնադարյան բժշկության մեջ կապարի արմատների կեղևն օգտագործում էին ստամոքսի և լյարդի capres521px-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%ab_%d5%ba%d5%bf%d5%b8%d6%82%d5%b2%d5%a8
հիվանդությունների ժամանակ։ Հունական ժողովրդական բժշկության մեջ կապարի արմատներից և մատաղ ճյուղերից պատրաստված թուրմն օգտագործում են իբրև դեղամիջոց ռևմատիզմի դեմ։ Դաղստանում արմատների թարմ կեղևը դնում են թարախոտ վերքերի վրա, փոշիացրած վիճակում օգտագործում են ռևմատիզմի դեմ։ Կապարի մզվածքը մտնում էր լյարդի բուժման համար նախատեսված ЛИВ-52 դեղամիջոցի բաղադրության մեջ։

Հապալասի– ուտել պտուղները

Մորի– ա. 1 ճաշի գդալ փոշիացրած տերևները եռացնել 1 բաժակ ջրում 15-20 րոպե: Խմել տաք վիճակում: բ.  1 ճաշի գդալ փոշիացրած տերևների վրա  լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Խմել տաք վիճակում:

Սպանդ սով.- ա. եփուկող ողողել  բերանը:

բ. Թուրմով ողողել բերանը:

Տուղտի արմատահյութը խառնել նռան հյութի հետ, ավելացնել ջուր և ողողել բերանը 5-7 օր յուրաքանչյուր 2-3 ժամը 1 անգամ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook