Ինչ է կեսարյան հատումը
Կեսարյան հատումը վիրահատություն է, ուստի կարող են ի հայտ գալ հետվիրահատական մոտակա և հեռավոր բարդություններ:
Կեսարյան հատման բարդություններն են` արգանդային արյունահոսությունը, թարախասեպտիկ ու թրոմբոէմբոլիկ բարդությունները, որովայնի խոռոչում կպումային պրոցեսները, անպտղությունը, հաջորդ հղիության ընթացքի բարդացումը և այլն:
Ուստի, կեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որ պետք է կատարվի բացառապես բժշկական ցուցումով: