Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները

Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները:
Կրծքի կաթի քանակի անբավարարության հավաստի նշաններն են՝
✔ նորածնի մարմնի զանգվածի ամսական ավելացումը 500 գրամից պակաս է
✔ միզարձակումների քանակը օրական 6-8 անգամից քիչ է:
Կրծքի կաթի անբավարարության պատճառներն են՝
✔ կերակրման հետ կապված գործոններ (հազվադեպ և կարճատև կերակրումներ, գիշերային կերակրումների բացակայություն, կերակրման սխալ տեխնիկա, հավելյալ հեղուկներ տալը և այլն)
✔ հոգեբանական գործոններ (անվստահություն, սթրես, հոգնածություն)
✔ մոր առողջական վիճակը (որոշակի դեղորայքների ընդունումը, նոր հղիություն, մոր վատառողջ լինելը, հյուծվածություն, վնասակար սովորություններ)
✔ երեխայի առողջական վիճակը (զարգացման արատ, հիվանդություն, անհասություն):

Leave a Reply

x Close

Like Us On Facebook