Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է հարկավոր անել գլխապտույտների դեպքում

Գլխապտույտը նյարդաբանական ախտանշան է, որը կապված է այս կամ այն իրադրությանը օրգանիզմի տված անոթային արձագանքի հետ։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ-ռեանիմատոլոգ Ալբերտ Էդզիևը։

«Չի կարելի մոռանալ, որ այս վիճակը նկատվում է նաև որոշակի դեղամիջոցներ ընդունելիս, ինչպես նաև անեմիայի և ավելի լուրջ հիվանդությունների՝ գլխուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի և այլնի դեպքում: Բացի այդ, գլխապտույտը կարող է կապված լինել նաև վեստիբուլյար ապարատի խնդիրների հետ»,- ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ վիճակի հանկարծակի վատթարացման դեպքում առաջին հերթին պետք է մաքուր օդի ներհոսք ապահովել, նստել ու փորձել կենտրոնանալ որևէ բանի վրա։

Ինչպես ընդգծել է Էդզիևը, եթե գլխապտույտը տևում է ավելի քան հինգ րոպե, ապա հարկավոր է շտապօգնություն կանչել։

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook