Tuesday, November 18, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է  մելանոման

Մելանոման մաշկի քաղցկեղի ծանր տեսակներից է, որը զարգանում է մելանին պիգմենտն արտադրող բջիջներից` մելանոցիտներից։

Այս բջիջներով է պայմանավորված մաշկի գույնը։ Մելանոման կարող է զարգանալ մարմնի գրեթե բոլոր հատվածների մաշկի վրա, ներառյալ այն հատվածները, որոնք հազվադեպ են ենթարկվում արևի ազդեցության, ինչպես նաև բերանի և սեռական օրգանների լորձաթաղանթներին։

Մելանոմայի հիմնական ասպեկտներն են`

❗ԲԱՐՁՐ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ

Ի տարբերություն մաշկի այլ տեսակի քաղցկեղների` մելանոման ունի այլ օրգաններ տարածվելու հատկություն, եթե այն չհայտնաբերվի և չբուժվի վաղ փուլերում։

❗ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Հիմնական ռիսկի գործոն համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման չափից ավելի ազդեցությունը, բաց մաշկը, բազմաթիվ խալերի կամ խոշոր խալերի առկայությունը, ինչպես նաև մելանոմայի ընտանեկան անամնեզը։

❗ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ Մելանոման հաճախ դրսևորվում է խալի արտաքին տեսքի փոփոխությամբ։ Հիմնական նշաններն են խալի չափերի, ձևի, գույնի և կազմվածքի փոփոխությունը, ինչպես նաև նոր մուգ բծերի ի հայտ գալը։

❗ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

Վաղ ախտորոշումը և բուժումը չափազանց կարևոր է հիվանդության ելքի համար։

Մաշկաբաններն օգտագործում են դերմատոսկոպիայի մեթոդը խալերի հետազոտման համար։

Բուժումը, կախված հիվանդության փուլից և տարածվածությունից, կարող է ներառել վիրաբուժական հեռացումը, իմունաթերապիան, քիմիաթերապիան կամ ճառագայթային բուժումը։ Հաշվի առնելով մելանոմայի տարածման բարձր վտանգը` կարևոր է պարբերաբար զննում անցնել մաշկաբանի մոտ, հատկապես, եթե ունեք փոփոխված խալեր և ռիսկի գործոններ։

🎫Մայիսի 30-ին, Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում,

➡️ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա`

✅անվճար խորհրդատվություն,

✅հետազոտություն,

✅հանրամատչելի դասախոսություն,

☎️հարցերի դեպքում` 099 29 03 03:

x Close

Like Us On Facebook