Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Դիետոլոգը հորդորել է ամռանը երեխաների սննդակարգում ներառել ավելի շատ սպիտակուցներ և բանջարեղեն

 

Դիետոլոգ, առողջ սննդակարգի ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան խորհուրդներ է տվել ամռանը երեխաների սնվելու վերաբերյալ։

Life.ru-ին տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ ամռանը երեխաների սննդակարգում պետք է ավելի շատ սպիտակուց ներառել, քանի որ ամինաթթուները կարևոր բաղադրիչ են օրգանիզմի սեփական սպիտակուցի սինթեզի համար, հատկապես ակտիվ աճի ժամանակահատվածում:

Ըստ shantnews-ի՝ բացի այդ, բժիշկը հորդորել է ծնողներին սահմանափակել երեխաների սննդակարգում այսպես կոչված «դատարկ կալորիաները»՝ թխվածքաբլիթներ, քաղցրավենիք, մեղրաբլիթ և այլ հրուշակեղեն։ Դրա փոխարեն ավելի լավ է երեխային տալ ավելի շատ մրգեր ու բանջարեղեն, որոնք պարունակում են բազմաթիվ սննդարար տարրեր ու վիտամիններ, գրում է RT-ն։

Դիետոլոգը նշել է, որ երեխաների սննդակարգի օրական կալորիականությունը պետք է ավելացվի սովորական նորմայի 15-20%-ով, դա երեխային լրացուցիչ էներգիա կտա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook