Ինչ ուտել կամ չուտել,որ միզաքարեր չառաջանան
Հաշվի առնելով,որ Հայաստանը էնդեմիկ գոտի է ուրեմն պետք է հաշվի առնել ընդհանուր գործոներ միզաքարերի առաջացման համար՝
ճարպակալում՝ ավել քաշ,
օրգանիզմի ջրազրկում,
խմելու ջրի որակ,
միզուղիների ինֆեկցիա,
մեզի ռեակցիայի փոփոխություն,
կլիմայական գործոններ։Գոյություն ունեն հետևյալ աղերը՝
ֆոսֆատային աղեր,
կալցիումական աղեր,
օքսալատային աղեր,
ուրատային աղեր,որոնք մտնում են միզաքարերի բաղադրության մեջ։
Մսամթերքի շատ օգտագործումից առաջանում են ուրատային աղեր.
Միրգ,բանջարեղեն չարաշահելուց ֆոսֆատային աղեր.
Եթե ցանկանում եք ուրատային քարեր չառաջանան պետք է սննդից հանել կամ սահմանափակել այն ամենը ինչ պարունակում է միզաթթու՝մսի արգանակ,սունկ, ծաղկակաղամբ,լոբազգիներ, ապխտած ձուկ։
Եթե ֆոսֆատային քարեր ունեք պետք է ուտել միս,սունկ,սննդից հանել միրգ,բանջարեղեն։
Եթե օքսալատային քարեր ունեք պետք է սննդակարգից հանենք լոլիկը,կաղամբը,սպանախը։
Խնձորն ու տանձը օգնում են օքսալատային աղերի դուրս բերմանը։Օքսալատային աղերի համար սննդակարգում խիստ նվազեցնում ենք կաթնամթերքը։
Aroxjblog.am-ին նյութը տրամադրեց՝
«Շենգավիթ» ԲԿ-ի ուրոլոգ_վիրաբույժ, անդրոլոգ – Անդրանիկ Հովհաննիսյանը

