Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինսուլտը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Ինսուլտի կանխատեսումը կախված է գլխուղեղի վնասման հատվածի չափից, ինչպես նաև ցուցաբերված առաջին օգնության որակից, հիվանդին բուժ. hաստատություն հասցնելու ժամանակից, և հետագայում՝ վերականգնողական միջոցառումների անցկացման ճշտությունից և ծավալից:
Հիշե՛ք. Ինսուլտը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Պետք է հետևել առողջությանը և առաջին իսկ ռիսկի գործոնների առաջացման դեպքում անմիջապես դիմել բժշկի:
Որո՞նք են նախանշանները
Ինսուլտը հիմնականում զարգանում է կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ կեսգիշերին:
Առաջին նշաններն են՝
  • դեմքի, ձեռքի և ոտքի մկանների հանկարծակի թմրություն և թուլություն՝ հատկապես մարմնի մի կողմում,
  • անսպասելիորեն հայտնվող խոսքի դժվարացում,
  • տեսողության կտրուկ վատացում ՝ մեկ կամ երկու աչքում,
  • շարժումների կոորդինացիայի հանկարծակի խանգարում, քայլվածքի փոփոխություն, գլխապտույտ,
  • հանկարծակի կտրուկ և անբացատրելի գլխացավ:
Որպես կանոն, այս նշանները զարգանում են զարկերակային ճնշման ֆոնի վրա: Եթե Ձեզ կամ Ձեր կողքինի մոտ հայտնվել են  նմանատիպ նշաններ, անմիջապես զանգահարեք շտապ օգնություն:
Մինչ բժիշկների գալը , պառկեցրեք հիվանդին և ապահովեք լիարժեք հանգիստ վիճակով և մաքուր օդով:
Կանխարգելումը

  • Ինսուլտի զարգացման հավանականության իջեցման համար, հատկապես եթե Դուք ունեք զարկերակային գերճնշում, պարբերաբար չափեք ճնշումը (օրական 2 անգամ):

Պարզվել է, որ ընդամենը ճնշման չափումով և նորմայի սահմանում պահելով, հնարավոր է սրտամկանի ինֆարկտի զարգացումը նվազեցնել 19-21%-ով, իսկ ինսուլտներինը 43-45%-ով: Բացի բարձր զարկերակային ճնշումից, գոյություն ունի ինսուլտի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մեծ խումբ, որոնց ուշադրություն դարձնելով կարելի է կանխել ինսուլտի զարգացումը և երկարացնել կյանքի տևողությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook