Thursday, October 9, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Իսպանացի բժիշկներն անվճար վիրահատություններ են կատարել Գավառ և Բերդ քաղաքներում

 Իսպանացի բժիշկները, որոնք անցած օրերին անվճար վիրատահատություններ են կատարել Հայաստանի Գավառ և Բերդ քաղաքներում, իրենց առաքելությունն ավարտել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ։
Ինչպես   aroxjblog.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վիրաբույժները մայիսի 7-13-ը երեք տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար:
Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:
Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook