Saturday, May 4, 2024
Նորություններ

Եվրոպայի հայտնի սրտաբանները Հայաստանում կքննարկեն ոլորտի արդի մոտեցումները

«Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով-2023»-ը մեկնարկել է: Ներկաներին ողջունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
«Ունենք փայլուն բժիշկներ Հայատանում և արտերկրում, բայց մեր նպատակն է ունենալ ոչ միայն փայլուն բժիշկներ, այլև լավ համակարգ, ուղեցույցների վրա կառուցված, պացիենտակենտրոն, որակյալ բժշկական ծառայություն: Ուրախ ենք, որ նման մակադակի միջոցառումներն անցկացվում են Հայաստանում, քանի որ դրանք նպաստում են սրտանոթային հիվադություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշներիը նվազեցնելու մեր քաղաքականությանը: Մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված կրթական և գիտական ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն այս ճանապարհին»,- նշել է նախարարը:
Նա կարևորել է առողջ ապրելակերպի խթանումը, քրոնիկ հիվանդությունների հսկումը և թանկարժեք տեխնոլոգիական ծառայությունների մատուցումը` առողջ հասարակություն ունենալու համար:
📄 Մասնագետները կծանոթանան սրտաբանության ոլորտում եվրոպական ուղեցույցներին, դրանք ամեն տարի կթարմացվեն և կներդրվեն ամենօրյա աշխատանքում:
«Այս պրակտիկան ողջունում է առողջապահության նախարարությունը, ուստի մեր մոտեցումները համընկնում են: Մեր սրտաբանների համար լավ հնարավորություն է շփվելու եվրոպացի գործընկերների հետ մեր երկրում, իսկ եվրոպացի սրտաբանները կտեսնեն` ինչպես ենք կիրառում ուղեցույցները պրակտիկայում»,-իր խոսքում նշել է սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:
🇦🇲 🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս կարևորել է նման միջոցառման անցկացումը Հայստանումը: Նրա խոսքով` Ֆրանսիացի սրտաբանների ներկայությունը հաստատում է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների, դեսպանությունների և, ընդհանուր առմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook