Monday, May 6, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Լավագույն թվածքաբլիթները՝ Սուրբ ծննդյան սեղանի համար

Բաղադրիչներ

1. Ալյուր – 130 գ

2. Կարագ – 100 գ

3. Շաքարի փոշի – 50 գ

4. Ձու – 1 հատ

5. Աղացած կոճապղպեղ – 1 ճ/գ

6. Փխրեցուցիչ – 1/4 թ/գ

7. Սպիտակուց՝ ձևավորելու համար – 1 հատ

8. Շաքարի փոշի՝ ձևավորելու համար – 20 գ

9. Կիտրոնի հյութ – մի քանի կաթիլ

Պատրաստման եղանակը

1. Կարագը կտրատել և լցնել հարթ ափսեի մեջ:

2. Ավելացնել շաքարի փոշին և լավ տորորել ձեռքերով:

3. Կարագը տեղադրել ափսեի կենտրոնում և կողքերով ալյուր ավելացնել:

4. Ձուն թասի մեջ հարել պատառաքաղով:

5. Հարած ձուն ավելացնել կարագի վրա, իսկ ալյուրի վրա լցնել փխրեցուցիչը և կոճապղպեղը:

6. Խմոր հունցել, դարձնել գունդ, փաթաթել թաղանթի մեջ և 30 րոպե դնել սառնարանը:

7. Խմորը գրտնակել և աստղի կաղապարով թխվածքաբլիթներ ձևավորել:

8. Տապակը պատել պերգամենտով, թխվածքաբլիթները շարել վրան:

9. Թխել 12 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի թխվածքաբլիթները սառեցնել:

10. Թասի մեջ հարել սպիտակուցը և շաքարի փոշին: Ավելացնել կիտրոնի հյութը:

11. Սպիտակուցային ջնարակով զարդարել թխվածքաբլիթները, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook