Friday, October 10, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Լեղապարկի հեռացումից հետո վիրահատված հիվանդների 40%-ի մոտ առկա է որովայնի շրջանում ցավ և/կամ դիսպեպտիկ ախտանշաններ

Լեղապարկի հեռացումից հետո վիրահատված հիվանդների 40%-ի մոտ առկա է որովայնի շրջանում ցավ և/կամ դիսպեպտիկ ախտանշաններ (գղտոցներ, ծանրություն, փքվածություն, սրտխառնոց, փորլուծություն):
☝🏼Այս իրավիճակը կոչվում է հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ (Postcholecystectomy syndrome-PCS):
⚠️ Հնարավոր հետևանքներ.
❗️ լեղու սննդային հատկությունների փոփոխություններ,
❗️լեղու անկանոն արտահոսք 12 մատնյա աղի,
❗️լեղու հետհոսք ստամոքս,
❗️լեղուղիներում քարերի առաջացում,
❗️սպազմ, Օդիի սֆինտերի նեղացում,
❗️գաստրիտ, դուոդենիտ, խոց,
❗️պանկրեատիտ,
❗️բարակ աղու բակտերիալ գերաճ։
278683223_407574161367669_249022287379369513_n
💁🏻‍♂️ PCS-ի հաստատված ախտորոշմամբ, բացի դեղորայքային բուժումից 💊 անհրաժեշտ է՝
⛔️ Սահմանափակել (ոչ թե բացառել).
⚠️ խոլեստերինային սննդամթերքը (ճարպոտ միս և ձուկ, ինչպես նաև վերջիններիս արգանակները) և
⚠️ ճարպաթթուներ (ճարպեր, որոնք ենթարկվել են ջերմային մշակման 100°C-ից բարձր՝ տապակած սնունդ);
⚠️ եթերայուղեր (սոխ, սխտոր, բողկ),
⚠️ համեմունքներ, քաղցր խմոր, անարատ կաթ, սուրճ, ծաղկակաղամբ, թրթնջուկ, սպանախ, մայոնեզ, սպիրտ, կծու սնունդ:
🆘 Անհրաժեշտ սննդատեսակներ
✅ Կաթնաշոռ, շոգեխաշած ձուկ, ձվի սպիտակուց, անյուղ միս:
✅ Զտված (extra virgin) բուսական յուղ (ավելացնել պատրաստի սննդին):
✅ Բանջարեղեն, մրգեր (ցանկալի է ջերմային մշակումից հետո):
✅ Ամբողջական հացահատիկային թեփ, հաց՝ սպիտակ, ցանկալի է չորացրած:
🥄 Սնվել հաճախակի՝ 3-5 ժամը մեկ, փոքր չափաբաժիններով։ Սննդակարգը պետք է լինի արդարացված, մեխանիկական, քիմիական, ջերմային խնայող👌
❗️Սննդակարգի վերանայումը պարտադիր, բայց ոչ միակ մոտեցումն է PCS-ի բուժման ժամանակ:
⚠️ Վերոնշյալ գրառումը բժշկական նշանակում չի հանդիսանում, խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:
👨‍⚕️ Գաստրոէնտերոլոգ Ե. Համբարձումյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook