Sunday, April 28, 2024
Նորություններ

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել նախաճաշին մրգային յոգուրտների օգտագործումը

Նախաճաշին մրգային յոգուրտներ օգտագործելը կարող է նպաստել ավելորդ քաշ հավաքելուն եւ բարձրացնել դիաբետի առաջացման վտանգը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սննդաբան-նուտրիցիոլոգ Եկատերինա Մատիսկինան։

Փորձագետի խոսքով՝ շատերն են նախաճաշին յոգուրտներ ուտում՝ այն հույսով, որ դա օգտակար է առողջության համար, բայց արդյունքը կարող է միանգամայն այլ լինել։

Նուտրիցիոլոգը բացատրել է, որ այդ մթերքներում կան մրգեր կամ հացաբույսեր, նշանակում է՝ կա նաեւ շաքար։ Նախաճաշին մրգային յոգուրտ ուտելուց հետո մարդն սկսում է մինչեւ ճաշ էլի ինչ-որ բաներ ուտել, իսկ դա կարող է նպաստել ավելորդ քաշ հավաքելուն։

Սննդաբանն ավելացրել է, որ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումներն ու անկումները կարող են հանգեցնել այնպիսի երեւույթի առաջացման, ինչպիսին «ինսուլինային ճոճանակն» է, իսկ նման տատանումներն օրգանիզմում, իրենց հերթին, ստեղծում են շաքարային դիաբետի առաջացման վտանգ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook