Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Խնայեք նյարդերն ու ժամանակը․ պատրաստեք բրոկոլի հաշված րոպեների ընթացքում

Բրոկոլին լայն սպառման սննդամթերք է, որը կարելի է օգտագործել նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստելիս։ Եթե ձեր սառնարանում հայտնաբերել եք այն և չգիտեք` ինչ պատրաստել, ընթերցեք մեր նյութը։

Բրոկոլին համարվում է ամենաօգտակար սննդամթերքներից մեկը, ինչը վաղուց արդեն ապացուցվել է միջազգային գիտական հանրության կողմից։ Այն ոչ միայն հարուստ է միկրոտարրերով և վիտամիններով, այլև ունի ցածր կալորիականություն. 100 գրամն ընդամենը 34 կկալ է պարունակում։

Բրոկոլիի հաճախ օգտագործումը կանխում է նաև քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը։

Այն առավել հաճախ օգտագործում են եփած վիճակում, մատուցելիս աղ և մի փոքր ձիթայուղ են ավելացնում։ Ոմանք այն օգտագործում են ապուրներ և աղցաններ պատրաստելիս։

Sputnik Արմենիան ընտրել է բրոկոլիով պատրաստվող ամենապահանջված, արագ, հագեցնող և ախորժելի բաղադրատոմսերը։

Բրոկոլին` սոուսի մեջ

Այս ուտեստը կարելի է մատուցել նախաճաշի կամ նույնիսկ ճաշի ժամանակ, քանի որ այն բավական հագեցնող է։ Սկզբում տապակում ենք մանր կտրտած սոխը, ապա ավելացնում քառակուսի կտրտած հավի կրծքամիսը։ Միսը տապակելու ընթացքում ավելացնում ենք կտրատած բրոկոլին, աղ և պղպեղ և մի փոքր շոգեխաշում։ Այնուհետև մի քանի գդալ թթվասեր, երկու հատիկ մանր կտրատած սխտոր ենք խառնում։ Վերջում ստացված զանգվածի վրա լցնում ենք նախապես քերած պանիրը և թողնում այնքան, մինչև պանիրը հալչի։ Ուտեստը պատրաստ է։

Բրոկոլի՝ հաշված րոպեների ընթացքում
Ժամանակ չունեք, բայց դեռ պետք է որևէ բան պատրաստեք ընտանիքին կերակրելու համար։ Այդ դեպքում այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։ Ուտեստը պատրաստելու համար լվանում ենք բրոկոլին, անցկացնում քերիչով, ավելացնում ձու, ալյուր, աղ և պղպեղ։ Այս ամենը խառնում ենք և լցնում թավայի մեջ։ Երկու կողմից տապակում ենք և ըմբոշխնում ախորժելի ուտեստը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook