Monday, November 17, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խորհուրդներ մոծակներից խուսափելու համար

🧯 Մոծակների խայթոցներից պաշտպանող նյութեր օգտագործեք։ Ուշադիր եղեք և պարտադիր ծանոթացենք հրահանգաթերթիկի հետ (թուղթ է, որտեղ գրված է թե ինչը ինչպես է պետք կիրառել)։ Խուսափեք կրակի բաց աղբյուրների մոտ այդ նյութերը կիրառելուց։ Ուշադիր եղեք, որ մոտակայքում երեխաներ չլինեն։

🧯 Օգտագործեք մոծակների խայթոցներից պաշտպանող քսուքներ կամ սպրեյներ: Այս նյութերի քանակը շատ բազմազան է։ Փնտրեք դեղատներում։ Ուշադիր ծանթոցեք հրահանգաթերթիկի հետ։

🧯Հագուստի ընտրություն: Խուսափեք բաց հագուստից երեկոյան ժամերին, երբ մոծակները ակտիվ են: Առավելագույն պաշտպանություն ստանալու համար հագեք երկար թևավոր վերնաշապիկներ և երկար տաբատներ:

🧯 Պաշտպանող ցանցեր օգտագործել: Օգտագործեք մոծակների ցանցեր կամ հատուկ պաշտպանիչ ցանցեր պատուհանների և դռների վրա:

🧯 Մոծակների ակտիվությունը նվազեցրեք: Խուսափեք կանգնած ջրերից ձեր շուրջը, որտեղ մոծակները կարող են բազմանալ: Կանոնավոր մաքրեք ձեր տան տարածքը՝ հեռացնելով չօգտագործվող ջրի աղբյուրները:

Այս քայլերը կօգնեն նվազեցնել մոծակների խայթոցների հետևանքով առաջացած խնդիրները և ապահովել ձեր առողջությունը ու հարմարավետությունը։

Իսկ եթե խայթել են ու ոչինչ չի ստացվում անել, ապա բժիշկությունը Ձեզ օգնական!!!

Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան

x Close

Like Us On Facebook