Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Զինվոր կորցրած մայրերի վերարտադրողական առողջության ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը: Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերջիններիս տրամադրել ամբողջական փոխհատուցում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։

  «Գործող կարգավորումներով զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտարդողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը: Մասնավորապես, չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե տարբեր շփումների ընթացքում ազդակներ են ստացել այն մասին, որ կա ակնկալիք կառավարության կողմից ֆինանսավորման ավելացման ուղղությամբ:

«Այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Ծնողների հետ քննարկումների, տարբեր շփումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ենք որոշում կայացրել: Դա արել ենք այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում այս հարցը»,- ասաց վարչապետը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Նա տեղեկացրեց, որ արդեն 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ գրանցվել է հղիություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook