Դիտումներ 826

Ծննդաբերությունից հետո սեռական կյանքի վերսկսումը կնոջ, երբեմն նաև ամուսնու համար կարող է որոշակի բարդությունների պատճառ հանդիսանալ:

Այն հանգամանքը, որ պայմանավորված ֆիզիոլոգիական վիճակով, հղիության վերջին ամիսներին ամուսինները խուսափում են սեռական կյանքից, հաճախ հանգեցնում է սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածության:

Սեռական կյանքի վերսկսումը թե բնական ճանապարհով ծննդաբերությունից թե կեսարյան հատման միջոցով ծննդալուծումից հետո էականորեն չեն տարբերվում միմյանցից և պայմանավորված է կնոջ օրգանիզմի վերականգնման ֆունկցիոնալ ունակությամբ:

Երբեմն առաջ եկած ծննդաբերական պատռվածքների, կարերի կամ սպիների առկայությունը կարող են կնոջ մոտ սեռական հարաբերության ժամանակ ցավերի պատճառ հանդիսանալ, դրան կարող է նպաստել այդ շրջանում դիտվող լյուբրիկացիայի (խոնավացման) անբավարարությունը:

Սեռական հարաբերության ցավային խանգարումները բավականին արդյունավետ բուժվում են սեքսոլոգիական մեթոդներով և վերականգնվում է զույգի սեքսուալ ներդաշնակությունը:
Հետծննդյան շրջանում հաճախ արձանագրվում է կնոջ սեռական ցանկության նվազում՝ դա պայմանավորված է պրոլակտին հորմոնի բարձրացմամբ, ինչպես նաև մայրական դոմինանտի գերակշռմամբ, ինչու չէ նաև երեխայի խնամքով պայմանավորված գերհոգնածությամբ:

Այս բոլոր խնդիրները կարգավորվում են սեքսոլոգիական վերականգնողական բուժման միջոցով: