Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Կանեփ : Կարճատև հաճույք լի կողմնակի ազդեցություններով


Կանեփ  միամյա   խոտաբույս է:
Կանեփի ծաղիկը պարունակում է տետրահիդրականաբիրոլ կոչվող քիմիական բաղադրիչը, որը  ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ:
Հայտնի է կանեփի 53,  ՀՀում՝ 3 տեսակ:

Լինում է՝

1.
մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ,
2.
հնդկական, որից ստանում են թմրանյութերն` հաշիշ, մարիխուանա
3. 
մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է
Մարիխուանա-իրենից ներկայացնում է կանեփի մանրացված եւ չորացված երիտասարդ ցողունը, տերեւները եւ ծաղիկները: Արտաքինից այն նման է թեյի, սակայն ունի բնորոշ հոտ եւ ժամանակի ընթացքում ստանում է շագանակագույն գույն:      Ենթադրվում է, որ մարիխուանայի     անվանումը    ծագում է    պորտուգալական   mariguango  բառից որը նշանակում է «հարբեցող»:

Մարիխուանան ունի  բազմազան անուններ՝փողոցային եւ աշխարհագրական ( խոտ, անաշա, բամբուկ, գանջա, գանջուբաս, գանյա, գանչ, կանեփ, պլան, ( дудки, шалва, шмаль, шалушка, дурь, шала, дядя, дед, шишки, Марьванна) Մերի Ջեյն (mj) և այլն:


Հաշիշ-
կանեփի տերեւների եւ խեժի խառնուրդից բաղկացած պինդ զանգված է:
Հաշիշի  այլ փողոցային անուններից են՝, հաշ, խեշ, քիմիա ,քար, կոշտ, պլաստիլին եւ այլն:

Մարիխուանայի

(կանեփի) կողմնակի ազդեցություններն են

  1. Պանիկա ,  անհանգստություն
  2. Շարժման կոորդինացիայի խանգարում
  3. Կախվածություն
  4. Սկզբնական (թռիչքից )հետո օգտագործողը դառնում է քնկոտ
  5. Սրտի կծկման հաճախականության արագացում
  6. Իմունիտետի անկում
  7. Արական սեռական հորմոնների քանակի իջեցում
  8.  Անդառնալի փոփոխություններ ուղեղում և թոքերում
  9. Պոտենցիայի իջեցում
  10.  Դժվարություններ ուսման մեջ
  11. Ապաթիա
  12. Վնասում է ստամոքս աղիքային տրակտը
  13. Տրամադրության և բնավորության փոփոխություն
  14. Շրջակա միջավայրի ընկալման խանգարում 
  15. Տեսողության թուլացում և գլխացավ
  16. Մեծ դոզաների դեպքում լինում է սրտխառնոց, գերքրտնարտադրություն, ուշագնացություն

 

Կանեփի  օգտակար և բուժական հատկություններն են

Բուժական նպատակով օգտագործում են երիտասարդ տերևները:
Բուժական նպատակով օգագործումը խիստ սահմանափակ է, որոշ պետություններում այն  արգելվում է: Թույլատրվում է   Կալիֆորնիաում, Կոլորադոյում, Արիզոնայում և այլն:

Հին ժամանակներում այ օգտագործում էին որպես ցավազրկող, հանգստացնող, թեթև քնաբեր միջոց:

Կանեփ օգտոգործողի մոտ նկատվում է
ընդհանուր թուլացում, թեթևության զգացում
անզսպելի ծիծաղ առանց պատճառի,
գույները թվում են ավելի վառ, կերակուրը ավելի համեղ է թվում  դառնում են ավելի շփվող, շատախոս,ժամանակը նրանց համար կամ շատ արագ կամ դանդաղ է անցնում:
 Կանեփի աճեցնումը կամ  նրա պահումը արգելվում է:

 

Ապրեք Առողջ….
Պատրաստեց՝  Բունիաթյան Գ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook