Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Էպիլեպտիկ ցնցումներ․Ինչ չանել ցնցումների ժամանակ

Ինչ չանել ցնցումների ժամանակ 👇🏻❗️

❓Ամենակարևորը․ ի՞նչ չանել

❌Ոչ մի բան մի՛ մտցրեք երեխայի բերանը (օրինակ՝ գդալ)։ Դրանով նրան չեք օգնի՝ մինչդեռ կարող եք կոտրել ատամները։
❌Մի՛ փորձեք բռնել լեզուն, նա, հաստատ, «լեզուն կուլ չի տա»։ Փոխարենը բերանի մկանների ակամա կծկումների արդյունքում երեխան կարող է կծել ձեր ձեռքը։
❌Մի՛ փորձեք ցնցումը դադարեցնելու համար բռնել ձեռքերը կամ ոտքերը․ դուք չեք կարող դադարեցնել ցնցումը, փոխարենը կարող եք սեղմել, ցավեցնել, կապտուկներ առաջացնել։
❌Մի՛ փորձեք ցնցման ընթացքում որևէ հեղուկ կամ դեղամիջոց տալ։
❌ Ցնցումները դադարելուց հետո սպասեք մինչև գիտակցությունը վերականգվի, հետո միայն կարող եք ուտելու կամ խմելու բան առաջարկել։
❌Ցնցումներից դուրս՝ էպիլեպսիա ունեցող երեխաները լիարժեք կյանքով ապրող երեխաներն են, ուստի կարիք չկա նրանց կյանքը բարդացնել ավելորդ ուշադրությամբ։ Լիովին բավարար է տիրապետել վերը թվարկած կանոններին և անհրաժեշտության դեպքում օգնել նրան։

Մի քանի խորհուրդ էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողներին․

✔️Դուք չեք կարող ամեն վայրկյան երեխայի կողքին լինել, ուստի շատ կարևոր է, որ տեղեկացնեք երեխայի շուրջը գտնվող այլ մարդկանց (հարազատներին, ուսուցիչներին) երեխայի խնդրի մասին և հուշեք, թե ի՞նչ պետք անել և ի՞նչ պետք չի անել ցնցումների ժամանակ։ Խնդիրը թաքցնելը, հաստատ, հօգուտ երեխայի չէ։
✔️Ցնցումներին ականատես լինելը վախեցնող կարող է լինել նաև շրջապատի այլ երեխաների համար, ուստի մանկավարժի, մանկական հոգեբանի (եթե տարիքը թույլ է տալիս՝ նաև երեխայի) հետ որոշեք, թե ինչպե՞ս, ի՞նչ բառերով, ե՞րբ կարող եք նրանց էլ տեղեկացնել ձեր երեխայի խնդրի մասին և սովորեցնել, թե ի՞նչ կարող են իրենք անել, ո՞ւմ տեղեկացնել։
✔️Սովորեցրեք երեխային հանգիստ, պարզ, հասկանալի բառերով ներկայացնել իր խնդիրը և շրջապատի մարդկանցից ակնկալվող գործողությունները։ Որքան հանգիստ ու առանց ավելորդ էմոցիաների խոսեք երեխայի հետ խնդրի մասին՝ այնքան օգնած կլինեք նրան վստահ ու լիարժեք ապրել։
___________

Նյութը՝Հանրապետական Վերականգնողական Կենտրոն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook