Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կոկորդի ցավ, ֆարինգիտ․ Ի՞նչ անել

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է՝ մրսածությունը կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավը որոշակի ժամանակահատված հետո ինքնուրույն լավանում է:

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար:

Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից և ներառել՝

  • ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս,
  • կուլ տալու դժվարություն,
  • ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ),
  • այտուցված և կարմրած նշագեղձեր,
  • նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ,
  • խզված, խռպոտած կամ խլացած ձայն:

Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝

  • ջերմություն,
  • հազ,
  • քթահոսություն,
  • փռշտոց,
  • մարմնի ջարդվածություն և ցավեր,
  • գլխացավ,
  • սրտխառնոց կամ փսխում:

Եթե չափահաս եք, այցելեք բժշկի, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը՝

  • կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում,
  • բերանը բացելու դժվարություն,
  • ցավ հոդերում,
  • ցավ ականջներում,
  • ցան,
  • 38.3° C-ից բարձր ջերմություն,
  • պարանոցում գնդաձև գոյացություն,
  • ձայնի խռպոտում, որը շարունակվում է 2 շաբաթից ավելի,
  • այտուց պարանոցի կամ դեմքի վրա:

Նյութը ՝ MedInfo

x Close

Like Us On Facebook