Thursday, May 9, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչո՞ւ է շոկոլադից առաջանում ալերգիա

Ալերգիա շոկոլադից

❓Ինչո՞ւ է շոկոլադից 🍫 առաջանում #ալերգիա:

Շոկոլադի հանդեպ ալերգիան հաճախ հանդիպող գանգատներից է` ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Համարվում է, որ այս ալերգիկ ռեակցիան ավելի շատ նկատվում է երեխաների մոտ, քանի որ իրենք առավել հաճախ են տառապում սննդային ալերգիաներով, իսկ շուկայում առկա շոկոլադների մեծ մասը հիմնականում երեխաներին է փայ հասնում:

❓Իսկ արդյո՞ք շոկոլադն է🍫ալերգիկ ռեակցիայի պատճառը:

Իրականում ալերգիան առաջանում է շոկոլադի բաղադրության մեջ պարունակվող հավելումներից, ինչպիսիք են ՝ կաթը, պոպոքը, արախիսը, չիրը, սոյայի յուղը և այլն։ Այդ իսկ պատճառով է, որ պացիենտները նշում են, որ դառը շոկոլադից ի տարբերություն մնացած շոկոլադներից ալերգիկ ռեակցիա չի առաջանում:

‼️ Որպեսզի անհիմն չզրկեք երեխաներին իրենց կողմից շատ սիրված #շոկոլադից, մասնագետները խորհուրդ են տալիս ալերգոդիագնոստիկ հետազոտության միջոցով պարզել երեխայի ալերգենը և ընտրել իր համար անվնաս բաղադրիչներով շոկոլադ։

x Close

Like Us On Facebook