Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի

Հաճախ #դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։

#Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝
▪️ հոգեկան առողջության ախտաբանություններ,
▪️ վարքային խանգարումներ,
▪️ հետսթրեսային խանգարումներ,
▪️ ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում,
▪️ «ժամանակակից» լինելու ձգտում,
▪️ ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։

Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության՝
🔹 տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների,
🔹 հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն,
🔹 ուսման մեջ թերացում,
🔹 դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք,
🔹 մշտական հոգնածության զգացում,
🔹 ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն,
🔹 պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ,
🔹 ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով,
🔹 գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր,
🔹 հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր:

Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝
🔸 մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն,
🔸 լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր,
🔸 տագնապային կամ սառած հայացք,
🔸 չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք,
🔸 ախորժակի կորուստ, քաշի կորուստ,
🔸 քրոնիկ հազ,
🔸 շարժումների կոորդինացման դժվարություն։

Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝
❗️ նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ,
❗️ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ,
❗️ ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ,
❗️ վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ` պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով։

x Close

Like Us On Facebook