Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայաստանում աշխատող մայրերը դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության հաշվին

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր։

ԵՐԵՎԱՆ — SputnikՀայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերին աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Զբաղվածության ոլորտում նախատեսում ենք երեք նոր ծրագիր իրականացնել, որոնք ուղղված են սոցիալ-ժողովրդագրական խնդիրների որոշակիորեն լուծմանը: Ազգային ժողով ենք ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` այդ ծրագրի ներդրումն աշխատող մայրերին, ովքեր գտնվում են մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում, մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու պարագայում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կտա:

Read more: https://armeniasputnik.am/society/20171106/9340917/hayastanum-ashxatox-mayrery-dayak-vardzelu-hnaravorutyun-kstanan.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook