Sunday, April 28, 2024
Նորություններ

Ինչու չի կարելի համատեղել դեղորայքն ու ալկոհոլային ըմպելիքները.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեղամիջոցներ կարող են մահացու լինել ալկոհոլային ըմպելիքների հետ համատեղելու դեպքում: Դրանք հատկապես վտանգավոր են տարեց մարդկանց համար, քանի որ տարիքի հետ մարդիկ ավելի զգայուն են դառնում ալկոհոլի ազդեցության հանդեպ:

Նաև հարկ է նշել, որ ալկոհոլային ըմպելիքները կարող են դառնալ ինքնազգացողության վատացման ու տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ: Տարեց մարդկանց մոտ ալկոհոլի գործածության հետևանքով հաճախ են ախտորոշվում արյան գերճնշում, աղեստամոքսային տրակտի խոցեր ու շաքարային դիաբետ: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են մարդկանց ավելի ուշադիր լինել և խուսափել դեղամիջոցների ու ալկոհոլի համադրությունից՝ էլ ավելի լուրջ առողջական խնդիրներից խուսափելու համար:

Մասնագետները նշել են դեղորայքի մի քանի տեսակ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի համատեղել ալկոհոլային ըմպելիքների հետ: Դրանց շարքին է դասվում ասպիրինը, որը ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Բանն այն է, որ ասպիրինը կարող է դառնալ ստամոքսի ու աղիների արյունահոսության պատճառ, իսկ ալկոհոլի գործածությունն էլ ավելի է բարձրացնում նման վտանգավոր բարդության առաջացման հավանականանությունը:

Բացի այդ, նաև խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել մրսածության կամ ալերգիայի դեմ դեղամիջոց ընդունելու դեպքում, քանի որ նման դեղամիջոցները շատ հաճախ քնկոտություն են առաջացնում, իսկ ալկոհոլը կարող է էլ ավելի վատացնել վիճակը:

Նաև հարկ է հիշել, որ պարացետամոլի որոշակի չափաբաժնի հետ ալկոհոլ օգտագործելու դեպքում բարձրանում է լյարդի վնասվածքի առաջացման հավանականությունը, իսկ որոշ դեղամիջոցներ էլ, որոնց շարքին են դասվում հազի դեմ օգտագործվող օշարակներն ու լուծողական միջոցները, արդեն իսկ պարունակում են զգալի քանակությամբ ալկոհոլ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook