Հանգստացնող բուսամիջոցներ հոդացավերի համար
Արջընկույզ-20 գ, փոշիացրած տերևները 20 րոպե եռացնել 1 դույլ ջրի մեջ. քամել: Լուծույթը խառնել լոգարանի ջրին և 15-20 րոպե լոգանք ընդունել:
Արջընկույզ – մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում։Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։ Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմի ժամանակ։
Բանգի սև- կանաչ տերևները տրորել արևածաղիկի ձեթով: Ստացված կանաչ գույնի յուղը քսեք ցավող մասի վրա:
Բանգի սև- Հայկական բժշկության մեջ այն օգտագործվել է միջին ականջի բորբոքումների,արյունախխման,կրծքագեղձի բորբոքային ուռուցքների,ոսկրացավի,հոդացավի,զարկերակային արյան ճնշման բարձրացման,մաշկային ցանի,գլխի խոցերի և պեպենների բուժման նպատակով:
Եզան լեզու- տերևները ճզմել, հյութը քամել: Հյութը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ և 20 րոպե եփել գոլորշու վրա:Պահել լավ փակվող շշի մեջ: Օգտագործել օրական 2-3 ճաշի գդալ:
Եղինջ- 1*բույսով ծեծել ցավող մասը: 2* 4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել մաս-մաս օրվա ընթացքում:
Երիցուկ բժշկական- 20գ փոշիացրած բուսահումքը եփել 1լ. ջրում,քամել: Ստացված լուծույթը խառնել լոգարանի ջրին և լոգանք ընդունել: