Friday, May 3, 2024
Նորություններ

Բուժաշխատողները կթարմացնեն իրենց գիտելիքները և կստանան հավաստագրեր

Հայաստանում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների հավաստագրման ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

  Նախարարը նախ կարևորեց բժշկական անձնակազմի ունակությունների և գիտելիքների անընդհատ բարձրացումը:

«Տարիներով հետաձգված աշխատանքն իրականացնելու ենք, 2023 թվականի հունվարին 1-ին կավարտենք բժիշկների, բուժաշխատողների հավաստագրման ամբողջական ծրագրի ներդրումը: Մինչև 2023 թվականը մոտ 30 հազար բուժաշխատողներ, որոնք ակտիվ կլինիկական գործունեության մեջ են գտնվում, թարմացնելու են իրենց գիտելիքները և ստանալու են հավաստագրեր, որպեսզի իրավունք ունենան բժշկական գործունեություն իրականացնել»,- ասաց նախարարը:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook