Thursday, October 9, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հանձնելով արյուն՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել

Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ և մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Այս կարևոր առաքելությունից էլ ելնելով է, որ հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում, ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանն, անդրադառնալով դոնորության կարևորությանը, նշեց, որ 2023 թվականի  Արյան դոնորի համաշխարհային օրվա արշավի կարգախոսն է՝ «Հանձնիր արյուն, հանձնիր պլազմա, կիսվիր կյանքով, կիսվիր հաճախ»:

«Այն կենտրոնանում է կյանքի ընթացքում արյան փոխներարկման կարիք ունեցող պացիենտների վրա, և ընդգծում է այն դերը, որը յուրաքանչյուր անհատ կարող է ունենալ արժեքավոր նվեր տալով` արյան կամ պլազմայի տեսքով, նաև ընդգծում է արյան կամ պլազմայի կանոնավոր նվիրատվության կարևորությունը»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ շատերը վախենում են արյան դոնոր դառնալուց, բայց կարևոր է իմանալ, որ  արյուն նվիրելը ինչքանով որ օգտակար է բուժառուի համար, այնքանով էլ կարևոր է դոնորի համար:

ասնագետն ընդգծեց, որ շատերը վախենում են արյան դոնոր դառնալուց, բայց կարևոր է իմանալ, որ  արյուն նվիրելը ինչքանով որ օգտակար է բուժառուի համար, այնքանով էլ կարևոր է դոնորի համար:

«Քանի որ որոշակի քանակով արյուն հանձնելով օրգանիզմը ստանում է ազդակ՝ ստեղծելու նոր բջիջներ, ինչի արդյունքում թարմանում է արյան բաղադրությունը, մարդն իրեն ավելի թեթև է զգում: Բացի դրանից, պարբերաբար արյուն հանձնողները չեն ունենում խոլեստերինի խնդիր, քանի որ նրանք միշտ հսկողության տակ են»,- ասաց Գայանե Պետրոսյանը:

Մասնագետը նշեց, որ չնայած դոնորության կարևորությանը՝ ոչ բոլորն են կարող արյան դոնոր դառնալ։ Արյուն հանձնելու համար հստակ ցուցումներ կան։

Ովքե՞ր կարող են դառնալ դոնոր, ի՞նչ ստանդարտների պետք է համապատասխանել ու ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել մինչ այդ: Որո՞նք են առավել շատ պահանջվող արյան խմբերը: Արդյո՞ք դաջվածք ունեցող մարդը կարող է արյան դոնոր լինել, թե՞ ոչ:

Այս հարցերի պատասխանները, ինչպես նաև  հստակ ցուցումները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook