Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ “ՀԱՅ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ” ԲԺԻՇԿ-ՌԱԴԻՈԼՈԳ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԵՒԱՆՅԱՆԻ հետ

Համակարգչային շերտագրումը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ռենտգենի ճառագայթների միջոցով ստեղծել պացիենտի օրգանիզմի ներքին օրգանների համակարգչային պատկեր: Այս անցավ ու անվտանգ ուսումնասիրության մեթոդը ծառայում է բորբոքման, ուռուցքների, աբսցեսների և վնասվածքների տվյալների ախտորոշման համար: mashroom.am-ը ՀՏ-ի մասին խոսել է  “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի հետ:

-Ի՞նչ է ցույց տալիս համակարգչային շերտագրումը, ի՞նչ հիվանդությունների դեպքում կարող է այն  օգտագործվել և ինչպե՞ս է այն տեղի ունենում:

-Պացիենտը հետազոտության ընթացքում պետք է անշարժ պառկի հատուկ սեղանի վրա: Առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար երբեմն անհրաժեշտ է լինում շունչը պահել: Բուժաշխատողները հաղորդակցվում են հիվանդի հետ բարձրախոսի օգնությամբ՝ գտնվելով հարակից սենյակում, և հետևում են ընթացքին դիտողական պատուհանի միջոցով: Հիվանդի մարմնի երկայնքով շարժվում է հատուկ օղակ, որն անհրաժեշտ ռադիոհաղորդումների, սենսորների և ռադիատորների միջոցով ուսումնասիրում է պահանջվող տարածքը, այլ դեպքերում շարժվում է սեղանը, որի վրա պառկած է հիվանդը: Բազմասպիրալ համակարգչային շերտագրումն ապահովում է սկանավորման բարձր արագություն և ցածր ռենտգենային ծանրաբեռնվածություն մարմնի վրա: Պատկերի բարձր որակը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիաները դրանց առաջացման սկզբնական փուլերում:

-Որո՞նք են համակարգչային շերտագրման առավելությունները:

-Ուռուցքների, քարերի, այլ պաթոլոգիաների չափերը մենք կարող ենք չափել միլիմետրերի ճշտգրտությամբ, ինչպես նաև որոշել դրանց գտնվելու ճիշտ վայրը: Դրա շնորհիվ բուժող բժշկին պարզ է դառնում, թե ինչպես բուժել հիվանդին: Բացի այդ, մեր սարքը շատ արագ է, ուսումնասիրությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:

-Որքա՞ն արագ կարելի է ախտորոշել պաթոլոգիայի առկայությունն ու դրա առանձնահատկությունները:

-Հետազոտությունից անմիջապես հետո: Իսկ եթե այն կատարվում է համակարգչային շերտագրման սարքի վրա, ապա նույնիսկ ուսումնասիրության ժամանակ: Մինչ հիվանդը գտնվում է ապարատի մեջ, մենք արդեն տեսնում ենք արդյունքը: Մնում է միայն այն տպել և գրել եզրակացությունը:

-Արդյո՞ք վտանգավոր է կատարել համակարգչային շերտագրումն ու որո՞նք են դրա հակացուցումները:

-Համակարգչային շերտագրումը անվտանգ և անցավ հետազոտություն է, որի բացարձակ հակացուցումը միայն հղիությունն է: “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” որակավորված մասնագետները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի համակարգչային շերտագրումն արդյունավետ լինի ձեզ համար կողմնակի բարդություններ չառաջանան:

Նյութի աղբյուրը՝mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook