Դիտումներ 769
Գազար. համեղ, մատչելի և առողջարար: Մթերք, որ մարդկությանը հայտնի է դեռ 12-րդ դարից: Գազարն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

100 գրամ հում գազարը պարունակում է մինչև 9 մգ կարոտին

Գազարը պարունակում է նաև E, K, B1, B2 , PP, C վիտամիններ կալիում, կոՎալտ, երկաթ, պղինձ, յոդ, ֆոսֆոր, ածխաջրեր

Գազարն անփոխարինելի դիետիկ մթերք է

Գազարը և դրա հյութը նպաստում են օրգանիզմի նորմալ աճին, իջեցնում են հիվանդություններով վարակվելու վտանգը

Այն լավացնում է և «սրում» տեսողությունը, օժանդակում է մտքի և ֆիզիկական զարգացմանը, բարենպաստ է ազդում մաշկի վրա, բարձրացնում է իմունիտետը:

Գազարը բարելավում է մարսողությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք նպաստում են աղիների ակտիվության պահպանմանը

Փոքր երեխաներին օգտակար է առավոտյան և երեկոյան տալ մեկական ճաշի գդալ գազարի հյութ։

Աշխարհի ամենածանր գազարը կշռել է 19 ֆունտ, իսկ ամենաերկարը` 19 ոտնաչափ

Անգլիուհիները 1600-ական թվականներին գազարի տերևներն օգտագործում էին իրենց գլխարկները զարդարելու համար` ծաղկի կամ փետուրի փոխարեն: