Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հետաքրքիր փաստեր գազարի մասին

Գազար. համեղ, մատչելի և առողջարար: Մթերք, որ մարդկությանը հայտնի է դեռ 12-րդ դարից: Գազարն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
🥕100 գրամ հում գազարը պարունակում է մինչև 9 մգ կարոտին
🥕Գազարը պարունակում է նաև E, K, B1, B2 , PP, C վիտամիններ կալիում, կոՎալտ, երկաթ, պղինձ, յոդ, ֆոսֆոր, ածխաջրեր
🥕Գազարն անփոխարինելի դիետիկ մթերք է
🥕Գազարը և դրա հյութը նպաստում են օրգանիզմի նորմալ աճին, իջեցնում են հիվանդություններով վարակվելու վտանգը
🥕Այն լավացնում է և «սրում» տեսողությունը, օժանդակում է մտքի և ֆիզիկական զարգացմանը, բարենպաստ է ազդում մաշկի վրա, բարձրացնում է իմունիտետը:
🥕Գազարը բարելավում է մարսողությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք նպաստում են աղիների ակտիվության պահպանմանը
🥕Փոքր երեխաներին օգտակար է առավոտյան և երեկոյան տալ մեկական ճաշի գդալ գազարի հյութ։
🥕 Աշխարհի ամենածանր գազարը կշռել է 19 ֆունտ, իսկ ամենաերկարը` 19 ոտնաչափ
🥕Անգլիուհիները 1600-ական թվականներին գազարի տերևներն օգտագործում էին իրենց գլխարկները զարդարելու համար` ծաղկի կամ փետուրի փոխարեն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook