Հիմնական խորհուրդներ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ
Հիմնական խորհուրդներ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ
Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը:
Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի:
12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները կաթնախառնուրդի կարիք չունեն:
Երեխային կերակրել սննդարար նյութերով հարուստ բազմատեսակ ուտեստներով, որպեսզի բավարարվի նրա բոլոր պահանջները:
Ամենօրյա սննդակարգում պետք է ընդգրկված լինեն`
• կենդանական ծագման սնունդ, ներառյալ` միս, ձուկ կամ ձու
• մրգեր ու բանջարեղեն
• ընդեղեն, ընկուզեղեն (մանրացված) և սերմեր պետք է հաճախ ներառել սննդակարգում` հատկապես, եթե առկա է կենդանական ծագման սննդի և բանջարեղենի սահմանափակում:
Վնասակար սնունդ և ըմպելիքներ չտալ երեխային:
Չի կարելի երեխայի սննդակարգում ընդգրկել`
• շաքարավազ, աղ և տրանս ճարպեր պարունակող սնունդ
• շաքար պարունակող ըմպելիքներ
• ոչ շաքարային քաղցրացուցիչներ
• 100% մրգային հյութեր կարելի է օգտագործել խիստ սահմանափակ:
Որոշ դեպքերում, երբ սննդակարգի սահմանափակման հետևանքով սննդային պահանջները չեն կարող բավարարել երեխաների պահանջները, 6-ից 23 ամսական տարիքում կարելի է տալ հարստացված սնունդ կամ վիտամին-միներալային հավելումներ (բժշկի ցուցմամբ):
Այս տարիքում երեխաները պետք է կերակրվեն փոխգործելիության սկզբունքով, որը բնորոշվում է «կերակրումներ, որոնք խրախուսում են երեխայի ինքնուրույն ուտելու կարողությունը, որը համապատասխանում է երեխայի ֆիզիոլոգիական և զարգացման կարիքներին և կարող է խրախուսել ուտելու ինքնակարգավորումը` աջակցելով ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը»: