ՃԱՆԱՉԵՔ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՆՇԱՆՆԵՐԸ
Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է․
- արյունային արտադրություն հեշտոցից,
- դժվարաշնչություն, շնչարգելություն,
- հարպտղային ջրերի արտահոսք,
- ցավ՝ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում,
- տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն,
- սրտխառնոց և փսխումներ՝ հղիության երկրորդ կեսում,
- գիտակցության մթագնում, ցնցումներ,
- պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն: