Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններտեսանյութեր

Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ եւ Սամվել Ղազարյանների եղբայրը

Ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ եւ Սամվել Ղազարյանների եղբայրը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ եւ Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ եւ Գեղամ Ղազարյանների կյանքը:

Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով եւ 52 սմ հասակով: Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, եւ այսօր արդեն տանն է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook