Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
Ավելորդ քաշը և գիրությունը միայն էսթետիկ խնդիրներ չեն, դրանք հանգեցնում են առողջական խնդիրների` հանդիսանալով որոշ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներ, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի տարբեր տեսակների:
Ճարպակալումը սովորաբար ժառանգական գործոնների, անառողջ սնուցման և անբավարար ֆիզիկական ակտիվության արդյունք է: Հաճախ քաշի նույնիսկ աննշան կորուստը կարող է բարելավել կամ կանխել ճարպակալման հետ կապված առողջական խնդիրները: Սննդակարգի փոփոխությունները, ֆիզիկական ակտիվության բարձրացումը և վարքագծի փոփոխությունները կարող են օգնել կարգավորել քաշը:
Ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների և ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը: