ԿԶԱԿԻ ՈՒ ՀՈՆՔԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեմքի հատվածների միջև հարաբերակցությունը կարևոր դեր է խաղում ֆիզիոգնոմիկայում: Այսպես, դեմքի վերին հատվածը պատասխանատու է մեր մտքերի ու խոսքերի համար, իսկ ստորին հատվածը՝ մեր արարքների համար: Այդ պատճառով էլ հոնքերը ցույց են տալիս, թե ինչ ենք մենք մտածում կամ ասում, իսկ կզակը` թե այդ մտքերի վրա հիմնվելով ինչպես ենք գործում:
Կլոր կզակ, կամարաձև հոնքեր
- Մարդասիրություն ու անկեղծություն
Ձեր կամարաձև հոնքերը ցույց են տալիս, որ մշտապես մտածում եք մարդկանց մասին, իսկ կլոր կզակը նրանց օգնելու ձեր պատրաստակամության մասին է վկայում: Դուք ջերմ ու բարի էություն ունեք: Առատաձեռն եք, հոգատար, կարեկից: Դուք իսկապես «մարդասեր մարդ» եք:
Կլոր կզակ, ուղիղ հոնքեր
- Պրագմատիկ հումանիստ
Ձեր ուղիղ հոնքերը ցույց են տալիս գաղափարներին ու իդեալներին հոգեբանական կենտրոնացվածությունը, իսկ կլոր կզակը վկայում է, որ աչքից բաց չեք թողնում նաև մարդկանց զգացմունքներն ու ցանկությունները:
Կլոր կզակ, կոտրված հոնքեր
- Չսպասված, բայց պատասխանատու աջակից
Ձեր կոտրված հոնքերը խոսում է այն մասին, որ սիրում եք ամեն ինչ հսկողության տակ պահել, իսկ կլոր կզակը վկայում է, որ ձեզ հետաքրքրում է ոչ թե մարդկանց նկատմամբ իշխանություն ունենալը, այլ համոզմունքը՝ «եթե ուզում ես անել ինչպես պետք է, լավ է ինքդ անես դա»: Դուք միշտ ներդաշնակ արդյունքների եք ձգտում:
Ուղղանկյունաձև կզակ, կլոր հոնքեր
- Օգտագործում են մարդկանց մասին գիտելիքները նպատակներին հասնելու համար
Հոնքերի ու կզակի այս համադրությունը վկայում է, որ երբ պետք է գործ անել, առաջին պլան են մղվում ոչ թե մարդկանց հետաքրքրությունները, այլ գաղափարները, որոնք էլ ձեր կարծիքով կարող են լուծել խնդիրը:
Ուղղանկյունաձև կզակ, ուղիղ հոնքեր
- Կենտրոնացած են նպատակին
- Տրամաբանված են գործում
Նպատակներին հասնելը զբաղեցնում է ձեր մտքերն ու արարքները: Դուք դատող եք ու տրամաբանող:
Ուղղանկյունաձև կզակ, ջարդված հոնքեր
- Պայքարի հրամանատար
- Հոգեբանորեն մարդկանց ճնշելու ունակություն
- Նպատակներին կենտրոնացվածություն
Հոնքերի նման ձևը ցույց է տալիս, որ սկզբում դուք մանրամասն պլանավորում, ապա առանց հապաղելու անցնում եք գաղափարների իրագործմանը՝ առանց հաշվի առնելու մարդկանց զգացմունքները ու հաճախ նույնիսկ վախեցնելով նրանց: Դուք հրաշալի զորահրամանատար կամ տնօրենների խորհրդի անդամ կարող էիք լինել:
Սուր կզակ, ջարդված հոնքեր
- Մանիպուլյատոր
- Գովազդային գործակալ կամ քաղաքական խորհրդատու
Ձեր հոնքերը խոսում են մարդկանց լավ հասկանալու մասին, մինչդեռ սուր կզակը վկայում է, որ մարդկանց այդ հասկացողությունը հաճախ օգտագործում եք նրանց մանիպուլյացիայի ենթարկելու ու իրադրությունը լիովին վերահսկելու նպատակով: Դուք հիանալի ղեկավարում եք մարդկանց, թույլ չեք տալիս նրանց թուլանալ: Դուք կարող էիք լավ գովազդային գործակալ կամ քաղաքական խորհրդատու լինել:
Սուր կզակ, ուղիղ հոնքեր
- Նպատակասլացություն
- Քիչ եք հետաքրքրված մարդկանց զգացմունքներով
Հոնքերի ու կզակի այսպիսի համադրությունը ցույց է տալիս, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում են գաղափարներն ու նպատակները, այլ ոչ մարդկանց հետաքրքրությունները: Դուք անկոտրում եք ու պատասխանատու սեփական նպատակներին հասնելու հարցում, գտնում եք, որ գործը ավելի կարևոր է անձնական հետաքրքրություններից:
Սուր կզակ, ջարդված հոնքեր
- Անզգացմունքայնություն ու դաժանություն
- Զիջումների չեն գնում
Կարող եք շատ դաժան լինել ու հաշվի չնստել մարդկանց զգացմունքների հետ: Եթե դեմքին մեղմացնող ուրիշ գծեր չկան՝ օրինակ փոսիկներ, կճատ քիթ, լայն կոպեր, հաստ շուրթեր, ապա մարդը կարող է անողոք լինել ու հաշվի չառնել մարդկանց զգացմունքներն ու ցանկությունները սեփական պլաններն իրագործելու ճանապարհին: Դուք զիջող չեք, հաջողությամբ մանիպուլյացիայի եք ենթարկում ցանկացած իրադրություն՝ ի շահ սեփական անձի կամ գործի:
Նյութի աղբյուրը՝