Մահացել է անվանի վիրաբույժ, ակադեմիկոս Հովհաննես Վազգենի Սարուխանյանը
Մահացել է անվանի վիրաբույժ, ակադեմիկոս Հովհաննես Վազգենի Սարուխանյանը:
Չնայած պատկառելի տարիքին՝ Հովհաննես Սարուխանյանը շարունակում էր աշխատել ու իր գիտելիքները փոխանցել երիտասարդ բժիշկներին: Հայ վիրաբույժների մի քանի սերունդ վիրաբույժ է դարձել հենց նրա դպրոցի ավանդույթներով:
Հովհաննես Սարուխանյանի շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր: Պրոֆեսորը «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան ղեկավարում էր 1998թ-ից:
Իսկ 2018 թվականին իր ղեկավարած կլինիկան անվանակոչվեց անվանի բժշկի պատվին:
Հովհաննես Սարուխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 17:30-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: