Wednesday, May 8, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում

Երեխաների մոտ ախտորոշվող աճուկային ճողվածքը  բնութագրվում է տվյալ շրջանում արտափքվածության առաջացմամբ։

Այն տարբերակվում է աճուկային և աճուկափոշտային տեսքով, լինում է գնդանման կամ օվալ կառուցվածքի։

Ճողվածքապարկն իրենից ներկայացնում է բունոցային ելուն, որի պարունակության մեջ հաճախ լինում է աղեգալարը, իսկ աղջիկների դեպքում՝ ձվարանը։

Բուժումը վիրահատական է և իրականացվում է պլանային կարգով։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշներին, երբ գնդաձև արտափքվածությունից բացի, նկատվում է նաև՝

  • երեխայի լաց,
  • անհանգիստ վիճակ,
  • սննդից հրաժարում,
  • փսխումներ:

Նշված ախտանիշները աճուկային շրջանի գնդանման արտափքվածության պահպանման դեպքում խոսում են ճողվածքի օղակման մասին։ Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկական վիրաբույժին՝ խորհրդատվության։

Ճողվածքը չներուղղվելու դեպքում վիրահատությունը իրականացվում է շտապ կարգով։

x Close

Like Us On Facebook