Thursday, October 9, 2025
Նորություններ

Մահացել է Հայաստանում բժշկական ռադիոլոգիայի և պերինատալ ուլտրաձայնային ախտորոշման հիմնադիրներից՝ բժիշկ Տիգրան Հարությունյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր բժիշկ, Հայաստանում բժշկական ռադիոլոգիայի և պերինատալ ուլտրաձայնային ախտորոշման հիմնադիրներից, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ռաֆայելի Հարությունյանը։

Աշխատանքի ընթացքում բազմիցս անցել է վերապատրաստումներ և կատարելագործել իր գիտելիքները ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում մասնավորապես՝

1983 և 1986 մանսագիտացել է Մոսկվայի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում,

1990- Ֆրանսիայի «Arold Tsang» հիվանդանոցում, իսկ  1992, 1994 և 1998 թվականներին   ԱՄՆ- ի համալսարանական կլինիկայում։

Ժառանգելով գեղարվեստական շնորհը իր մտավորական ընտանիքից հեղինակել է մի շարք  գեղարվեստական և պատմական վեպեր։

Հոգեհանգիստը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 22-ին ժամը 18։00- 20։00-ն, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգված Միկոյան փողոց ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ, հուղարկավորությունը հաջորդ օրը օգոստոսի 23-ին ժամը 13։00-ին նույն վայրից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook